Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մարդու խորիոնիկ գոնադոտրոպին. ivf-arm.com
Մարդու խորիոնիկ գոնադոտրոպինը գլիկոպրոտեին է, որն արտադրվում է տրոֆոբլաստի բջիջների կողմից: Այն հղիության առկայության առաջին ինդիկատորներից մեկն է և հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերելու նորմայից շեղումները:
Տղամարդկանց մոտ ՄԽԳ-ն որոշվում է միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ է ժխտել ուռուցքի առկայությունը:
ՄԽԳ. Ընդհանուր բնութագիրը
Գլիկոպրոտեինի մոլեկուլյար զանգվածը կազմում է 46 кДа: ՄԽԳ հորմոնի կոնցենտրացիան արյան մեջ թույլ է տալիս հղիության փաստը հաստատել բեղմնավորումից մեկ շաբաթ անց:
Առաջին եռամսյակում գլիկոպրոտեինն ապահովում է պրոգեստերոնի և էստրոգենի լիարժեք արտադրությունը: Այդ հորմոնները պատասխանատու են հղիության նորմալ ընթացքի համար:
Երկրորդ և հինգերորդ եռամսյակների միջև ՄԽԳ-ն ակտիվորեն աճում է: Նրա ամենամեծ քանակն արյան մեջ դիտվում է տասնմեկերորդ ամսում, դրանից հետո այն աստիճանաբար նվազում է:
Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել բետա-ՄԽԳ հետազոտություն
Եթե պետք է.
- Հաստատել հղիության առկայությունը
- Ժխտել հղիության ընթացքի պաթոլոգիաները
- Գնահատել ՄԽԳ-ն ցիկլի խանգարումների ժամանակ
- Բացառել վիժման վտանգը
- Հաստատել արտարգանդային կամ մահացած հղիությունը
- Ժխտել պլացենտար /ընկերքային/ անբավարարությունը
- Ախտորոշել ուռուցքային գործընթացները, որոնց վրա ազդում է ՄԽԳ հորմոնը
- Գնահատել կնոջ օրգանիզմի վիճակը իրականացված արհեստական վիժումից հետո
Բետա- ՄԽԳ հետազոտության առանձնահատկությունները
Բետա-ՄԽԳ-ի կոնցենտրացիան հղիության առաջին տասներկու շաբաթում համարվում է առավել տեղեկատվական: Նրա ցուցանիշը թույլ է տալիս գնահատել պտղի նորմալ զարգացումը:
Այս շրջանում բետա-ՄԽԳ հետազոտությունը ներառվում է պարտադիր ախտորոշիչ միջամտությունների ցանկում:
Այս հորմոնը ոչ մեծ քանակով առկա է նաև տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ, և միայն, եթե այն բարձրանում է, դա կարող է վկայել լուրջ ախտաբանության մասին:
ՄԽԳ-ն հղիության ախտորոշման համար
Այդ հորմոնի ակտիվ արտադրումն սկսվում է ձվաբջջի բարեհաջող բեղմնավորումից անմիջապես հետո: Մեզի մեջ նրա ավելացումն այդքան ակտիվ չէ:
Երբ այն արյան մեջ հասնում է առավելագույն մակարդակի /մոտ 11-րդ շաբաթ/, սկսում է դանդաղ նվազել: Եթե ՄԽԳ քանակի նորմայից շեղումներ են դիտվում, դա խոսում է պաթոլոգիայի զարգացման մասին:
ՄԽԳ բարձրացում կարող է լինել հետևյալ դեպքերում.
- Բազմապտուղ հղիություն
- Արտահայտված տոքսիկոզ
- Համակարգային հիվանդության զարգացում /շաքարային դիաբետ/
- Պլացենտար գործառույթի խանգարում
- Հղիության ընդհատման վտանգ
- Հորմոնալ դեղերի ընդունում
ՄԽԳ իջեցում կարող է լինել հետևյալ դեպքերում.
- Արտարգանդային հղիություն
- Պտղի զարգացման լրիվ կամ արտահայտված կանգ
- Վիժման վտանգ
- Կայուն պլացենտար անբավարարության զարգացում
Բետա-ՄԽԳ հետազոտության արդյունքի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնել, որ հորմոնի մակարդակը որոշվում է էմբրիոնալ ժամկետով /հաշվվում է ձվազատումից մինչև ձվաբջջի բեղմնավորումը/, որը 2-3 շաբաթով պակաս է գինեկոլոգիական ժամկետից / հաշվվում է վերջին դաշտանի առաջին օրից/:
Հստակ ախտորոշումը միայն այս հետազոտությամբ չի արվում: Կլինիկական պատկերի լիարժեքության համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ ևս:
ՄԽԳ-ն այլ ախտաբանական վիճակների ախտորոշման համար ՄԽԳ-ն կարող է բարձրանալ արգանդի, ձվարանների, երիկամի, թոքերի և այլ օրգանների ուռուցքի ժամանակ: Կանանց մոտ այս հորմոնի մակարդակի բարձրացում կարող է լինել տրոֆոբլաստիկ հիվանդության ժամանակ, որը զարգանում է տրոֆոբլաստի ակտիվ աճի հետևանքով:
Հետազոտության նախապատրաստումը
ՄԽԳ-ից օրեր առաջ հատուկ նախապատրաստություն չի պահանջվում: Պետք է հաշվի առնել, որ արյան հետազոտությունը չի իրականացվում անմիջապես ռենտգենոգրաֆիայից, ՈՒՁՀ-ից, ֆլյուրոգրաֆիայից, ֆիզիոթերապևտիկ միջոցառումների կուրսից հետո:
ՄԽԳ հետազոտությունից մի քանի օր առաջ պետք է
- Սննդից հանել ճարպոտ, տապակած կերակուրները և ալկոհոլային խմիչքները
- Հրաժարվել ծանր ֆիզիկական աշխատանքից, շատ հանգստանալ
Հետազոտությունից 1 ժամ առաջ չծխել, 3-4 ժամ ոչինչ չուտել, խմել միայն չգազավորված ջուր:
16.03.2023
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
03.04.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ